Ավարտվեց Ռուսաստանի Դաշնության գեղասահքի առաջնությունը: Կանանց մրցավեճում անգերազանցելի է եղել տասնյոթամյա Եվգենյա Մեդվեդևան: Մեր հայրենակցուհին հաղթել է բացահայտ առավելությամբ՝ երկու մրցաձևերում էլ դառնալով համաշխարհային ռեկորդի հեղինակ:
Ռուսական մամուլի վկայմամբ Եվգենյայի առավելությունն այնքան բացահայտ է եղել, որ մարզիկն ազատ վարժությունում իրեն թույլ է տվել կատարել լրացուցիչ ցատկ՝ քաջ իմանալով, որ այն մրցավարների կողմից չի հաշվվի: Պարզապես նա փորձարկել է գերբարդ հնարք՝ կասկադ՝ բաղկացած «սալխով-տուլուպ-տուլուպ» եռապտույտ ցատկերից: Կանանց մենասահքում դեռ ոչ ոք չէր խիզախել նման բան անել: Հաղթանակը նրան ապահովել է մասնակցություն առաջիկայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ